Մարմնի խնամք
Մաշկը առողջ և գեղեցիկ դարձնելու 16 միջոցառում
Մաշկը մարմնի ամենամեծ եւ ամենագեղեցիկ օրգանն է համարվում, հիշեցնում է Medical Daily-ն: Այն կարող է, բացարձակ ճշտությամբ, մարդու առողջական վիճակն արտացոլել, այնպես որ երկար եւ երիտասարդ կյանք ապահովելու համար հարկ է համարժեք վերաբերմունք դրսեւորել՝ մաքուր պահել եւ անվտանգ ու առողջարար սնուցիչներ օգտագործել:
Դրա համար թանկարժեք քսուքներ եւ լոսյոններ գնելու կարիք չկա. անհրաժեշտ միջոցառումներն ավելի շատ գիտելիք են պահանջում, քան՝ գումար:
Հաճախ չոր կամ յուղոտ մաշկի մեղավորը հենց ինքներս ենք, երբ, օրինակ, դեմքն առանց հարդարման միջոցներից մաքրելու, անկողին ենք մտնում: Մաշկի արտաքին շերտն «անկենդան» է, եւ, ստորին շերտերի բարեկեցությունն ապահովելու համար հարկավոր է այն հնարավորինս փափուկ պահել: Ճիշտ է՝ կենդանի շերտերը սնուցման մեծ մասը նյութափոխանակության շնորհիվ են ստանում, այնպես որ, սննդակարգը նույնքան կարեւորություն ունի, որքան այն, թե ինչ ենք մեր դեմքին քսում, բայց հենց այդ քսուքներն էլ կարող են կեղտի եւ քրտնքի հետ միասին այնպիսի կաղապար կազմել, որ հույսը միայն ներքին սնուցման վրա մնա:
Այսպիսով. մաշկի առողջության լավագույն երաշխավորը ճիշտ սնուցումն ու հիգիենան են: Միայն բնական հիմք ունեցող սնուցիչներ ընդունելով եւ դեմքին քսելով՝ կարող եք երկար տարիներ երիտասարդ տեսք պահպանել: Իսկ ահա քիմիկատներն ընդամենը 26 վայրկյանի ընթացքում արյան շրջանառության մեջ ներառվելու հատկություն ունեն: Հետեւեք ստորեւ նկարագրված 16 միջոցառումներին, եւ տարբերություններն ակնհայտ կլինեն.
- Վառե՞լ եք մաշկը
Տանն ինչից ասեք՝ կարող եք մաշկի այս կամ այն հատվածն այրել: Փոքր այրվածքների դեպքում սառույց դնելու փոխարեն վնասված մասը մեղրի հաստ շերտով ծածկեք: Անմիջապես թեթեություն կզգաք եւ, բացի այդ, մաշկի ջրազրկումից խուսափելով, արտաքին մանրէների դեմ պաշտպանություն կապահովեք: - Կրունկների մաշկը հաստացե՞լ է
Եթե կրունկների մաշկը չոր եւ ճաքչքված տեսք ունի եւ ակնհայտորեն շատ է հաստացել, կարող եք երկու գդալ շաքարավազի եւ մեկ բաժակ կոկոսի յուղի խառնուրդ քսել ու կարճ ժամանակ անց տաք սրբիչով մաքրել: Այս միջոցառման շնորհիվ անկենդան մաշկն ինքն իրեն, առանց կոշտ միջամտությունների, ցած կթափվի: - Մազերը հեռացնելիս ածելի մի՛ օգտագործեք
Ոտքերը եւ մարմնի այլ հատվածները սափրելով՝ կարող եք լուրջ վնաս պատճառել մաշկին: Փոխարենը 1 գդալ երկու տոկոսանոց յոդի եւ 1 բաժակ մանկական յուղի խառնուրդ օգտագործեք: Հինգ րոպե թողնելուց հետո՝ մաքրեք այն խոնավ շորով, եւ կտեսնեք, թե ինչպես են մազերը եւս առանց ցավի ու մաշկին վնասվածք պատճառելու հեռացվում: - Արհեստական արեւայրուքի հեռացում
Հայտնի է, որ արեւային լոգանքը մաշկի քաղցկեղով է սպառնում: Ուստի շատերը նախընտրում են հեռու մնալ արեւի անցանկալի ազդեցություններից եւ դեմքի «ամառային տեսքն» ապահովելու համար արհեստական արեւայրուքի գաղափարը կիրառել: Այն հեռացնելիս աշխատեք միայն բնական նյութեր օգտագործել. կիտրոնի հյութը եւ խմորի սոդան իրենց գործը հրաշալի կկատարեն, իսկ եթե սեւ կետեր մնան՝ կարող եք ատամի խոզանակի օգնությամբ զգուշորեն հեռացնել: - Առավոտյան աչքերը լավ տեսք չունե՞ն
Շատերիս հետ է պատահում: Սառցարանում գդալ պահեք՝ առավոտյան աչքի տակ եւ կոպի վրա պահելու համար: Կոֆեինի, սառը վարունգի եւ թեյի պարկի օգնությամբ եւս կարող եք աչքերի այտուցվածությունից ու բորբոքումից ազատվել: - Խոտաբույս՝ ամեն ինչի դեմ
Համամելիսն իսկական սպեղանի է ո՛չ միայն աչքերի այտուցվածության, այլ նաեւ մաշկի աղտոտվածության դեմ: Բացի այդ, այն գեղեցիկ երանգ է հաղորդում դեմքին եւ կարող է որպես բնական դեզոդորանտ ծառայել: - Էպսոմ աղը՝ ամառային սկրաբի միջոց
Էպսոմ աղը հատկապես մարզասրահներում երկար ժամանակ անցկացնողներին է ծանոթ: Այն մկանների ցավը մեղմելու համար է կիրառվում՝ լոգանքի ժամանակ: Ամռանը դուք էլ կարող եք, կես թեյի գդալ Էպսոմը դեմքը մաքրող քսուքին կամ լոսյոնին խառնելով, շաբաթը մեկ կամ երկու անգամ օգտագործել: Միներալի բաղադրության մեջ մտնող սուլֆատների ու մագնեզիումի օգնությամբ ձեր մաշկը թունավոր նյութերից եւ բորբոքումից զերծ կպահեք: - Ալոեն՝ ակնեի դեմ
Ալոե վերա անունը կրող բույսի տերեւները, հակաբորբոքային հատկությունների շնորհիվ, դիմային ակնեի ծավալները նվազեցնելու եւ հետագա բռնկումները կանխարգելելու միջոց են ծառայում: Ալոեի հանուկը կարող է նաեւ ուժեղ արեւայրուքի հետեւանքները վերացնելու նպատակով կիրառվել: - Լոգանք՝ խայթոցների դեմ
Լոգարանակոնքի մեջ մեկ բաժակ խմորի սոդա ավելացնելով՝ կարող եք ո՛չ միայն մաշկի թթվային միջավայրը չեզոքացնել, այլ նաեւ՝ ուժեղ արեւայրուքի եւ միջատների խայթոցի հետեւանքները վերացնել: - Աչքերի մուգ շրջանակի մասին
Տանձի, ավոկադոյի, սալորի եւ կիվիի բաղադրության մեջ առկա K վիտամինի օգնությամբ կարող եք աչքերի շրջակայքում գտնվող մաշկի բարակ շերտի արյան սնուցումը վերականգնել: - Անհավասար պիգմենտավորման դեպքում
Ձկնեղենի եւ սխտորի մեջ առկա B վիտամինի շնորհիվ կարող եք, արյան շրջանառությունը կարգավորելով, մաշկի առանձին հատվածների կարմրությունից խուսափել: - Կնճիռների դեմ
Կանաչեղենի եւ կանտալուպի բաղադրության մեջ մտնող A վիտամինը մաշկի երիտասարդացման, գծերի եւ անհավասար երանգավորման դեպ արդյունավետ պայքարի լավագույն երաշխիքն է: Հատկապես, երբ ակնե ունեք: - Կոշտ մաշկի դեմ
Գազարի մեջ առկա A վիտամինը եւ կարոտին անունը կրող հակաօքսիդանտը, որն օրգանիզմում նույնպես A վիտամինի վերածվելու հատկություն ունի, կարող են մաշկի վնասված հյուսվածքները վերականգնել եւ արեւի ճառագայթներից պաշտպանել: Եփված գազարը նույնիսկ ավելի մեծ քանակով բետա-կարոտին կմատուցի: - Չոր մաշկի դեմ
Մանգոյի, նուշի, բրոկոլիի եւ սպանախի բաղադրության մեջ մտնող E վիտամինը մաշկի համար անհրաժեշտ խոնավություն ապահովելու եւ օրգանիզմում առկա թունավոր նյութերի դեմ պայքար մղելու հատկություն ունի: A, C, եւ E վիտամինները բջիջների եւ հյուսվածքների աճ են խթանում եւ, այդ կերպ, մաշկի համար ինքնավերականգնման միջոց ծառայում: - Արեւից վնասված մաշկի դեմ
C վիտամինով հարուստ նարինջը, ելակն ու կիվին կարող են ո՛չ միայն արեւի պատճառած վնասը վերականգնել, այլ նաեւ՝ կնճիռների առաջացումն ու մաշկի թուլությունը կանխել: Բացի այդ, կոլագենի արտադրությունը խթանելու հատկության շնորհիվ, C վիտամինը մաշկին պայծառ երանգ հաղորդելու հրաշալի միջոց է համարվում: - Արեւից վնասը կանխելու համար
Օմեգա–3 ճարպերը, որոնք շատ են ձկնեղենում (սաղմոն, ծովատառեխ, սկումբրիա, ծիածանափայլ իշխան եւ այլն), մաշկային բջիջների մեմբրանները ամրացնելու, արեւի ազդեցությունից պաշտպանելու եւ մաշկի քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազեցնելու հատկություն ունեն: Դրանք, ջրի եւ սնուցիչների ներթափանցում ապահովելով, միաժամանակ տոքսինների դեմ արդյունավետ պայքար մղելու կարողությամբ են հայտնի, ինչի շնորհիվ բորբոքումների առաջացման վտանգը եւս նվազագույնի է հասցվում:
14.07.2014 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
